Սնունդը և առողջությունը
Տարբեր երկրների սիրված բաղադրատոմսեր
Վիետնամական սառը սուրճ: Աշխարհում սառը սուրճի ամենահայտնի տեսակը կոչվում է cà phê sua đá. խտացրած կաթով ու սառույցով պինդ խմիչքը վիետնամյան փողոցների առևտրականների այցետոմսն է դարձել: Այն պարզ է, խլում է 10 րոպե, նախատեսված՝ 1 հոգու համար:
Բաղադրիչները.
- աղացած սուրճ. 1-3 թեյի գդալ,
- խտացրած կաթ. 2 ճաշի գդալ,
- սառույց:
Պատրաստումը:
- Այս խմիչքի օրիգինալ ձևը պատրաստելու համար պետք կլինի վիետնամական ֆիլտր՝ պարզ սարք` չժանգոտվող պողպատից, որը ամրացվում է բաժակին: Եթե չի հաջողվում այն գտնել, ապա աղացած սուրճի վրա եռման ջուր լցրեք ու թողեք 3-5 րոպե:
- Բաժակի տակ խտացրած սուրճ լցրեք, ապա շատ դանդաղ քամիչի միջով լցրեք սուրճը, վրայից՝ մի բուռ մանրացված սառույց
- Խառնեք բաղադրիչներն ու վայելեք:
EISKAFFEE կամ ԳԼՅԱՍԵ
Սուրճի պատրաստումը պարզ է, նախատեսված՝ 2 անձի համար
Բաղադրիչները.
- վանիլային պաղպաղակ կամ բրիկետ. 400 գրամ,
- պատրաստի դառը սուրճ. 400 մլ,
- հարած սերուցք,
- դառը շոկոլադ:
Պատրաստումը
- 2 բարձր բաժակների մեջ 200 պաղպաղակ լցրեք ու եփած-սառած սուրճ ավելացրեք: Որքան պաղպաղակը շատ լինի, այնքան ավելի համեղ կստացվի խմիչքը: Պաղպաղակն կհալչի ու կխռնվի սուրճին:
- Գլյասեն զարդարեք հարած սերուցքով, իսկ վրայից մի փոքր քերած մուգ շոկոլադ շաղ տվեք կամ կակաոյի փոշի: Այս սուրճն ավելի հարմար է խմել ձողիկով՝ ժամանակ առ ժամանակ խառնելով բաղադրիչները:
Ճապոնական սառը սուրճ
Ծագող արևի երկրում հնուց սուրճը պատրաստել են սառույցով: Այս կերպ հեռացվում է խմիչքի թթվայնությունը և ուժեղանում համը: Խմիչքի պատրաստումը խլում է 15 րոպե, նախատեսված է 1 հոգու համար:
Բաղադրիչներ.
- սառույց. 200 մլ,
- ջուր. 200 մլ,
- սուրճ. 2,5 ճաշի գդալ:
Պատրաստումը
- Բաժակի կեսը սառույց լցրեք: Սուրճը լցրեք ձագարով այնպես, որ դրա կաթիլները լցվեն ուղիղ սառույցի վրա:
- Մի փոքր ջուր լցրեք և տեսեք՝ ինչպես է սուրճը դանդաղ սահում ներքև:
- Դրանից հետո սուրճին կարելի է շաքարավազ կամ կաթ ավելացնել՝ ըստ ճաշակի: Միայն հիշեք, որ սառը ջրի մեջ սուրճը չի լուծվում, ուստի այն կաթով տաքացրեք, ապա միայն ավելացրեք սուրճին: Յուրաքանչյուր հավելում ընդունելի է՝ դարչինից մինչև հարած սերուցք:
Թայլանդական սառը սուրճ
Բուավետ, համեմված, տտիպ... Թայլանդում սուրճը համեմունքներով է պատրաստվում՝ հիլ, եգիպտացորեն, սոյայի հատիկներ, քունջութ: Խլում է 15 րոպե, նախատեսված՝ 1 հոգու համար:
Բաղադրիչները.
- աղացած սուրճ. 2 թեյի գդալ,
- համեմ. 1/4 ճաշի գդալ,
- պատիճով հիլ՝ 4-5 հատ,
- շաքարավազ,
- հարած սերուցք,
- սառույց:
Պատրաստումը
Աղացած սուրճը խառնել համեմի և հիլի հետ ու եփել սրճեփով:
Ըստ ճաշակի ավելացնել շաքարավա:
Սուրճը սառեցրեք, լցրեք բաժակի մեջ, մի քանի կտոր սառույց ավելացրեք և զարդարեք հարած սերուցքով:
Հունական Ֆրապպե
Ով է ասել, թե առավոտյան սուրճը մրգային կոկտեյլի տեսք չի կարող ունենալ: Վայելենք կյանքը ըստ հունականի: Բաղադրատոմսը նախատեսված է 1 հոգու համար:
Բաղադրիչները.
- Թարմ եփված սուրճ. 200 մլ,
- մանրացված սառույց. 1 ճաշի գդալ,
- կաթ. 70 մլ,
- բալի սիրոպ. 1 թեյի գդալ:
Պատրաստումը
- Սուրճ եփեք"
- Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք:
- Ստացվածը լցրեք թափանցիկ բաժակի մեջ. ցանկության դեպքում խմիչքը կարող եք զարդարել մրգերով, օրինակ՝ նարինջով:
02.04.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ